«Սելթիկը» վերջին 7 մրցաշրջաններում 6 անգամ հաղթել է Լիգայի գավաթը

Շոտլանդիայի Lիգայի գավաթի եզրափակիչում «Սելթիկը» 2:1 հաշվով հաղթեց «Ռեյնջերսին»:

Հաղթողի կազմում դուբլի հեղինակ դարձավ ճապոնացի հարձակվող Կեգո Ֆուրուհաշին, պարտվողների կազմում գոլի հեղինակ դարձավ կոլումբիացի հարձակվող Ալֆրեդո Մորելոսը։

Շոտլանդիայի Lիգայի գավաթը խաղարկվում է 1947 թվականից։ «Սելթիկը» 21-րդ անգամ է նվաճել գավաթը, իսկ «Ռեյնջերսը»՝ 27:

Նշենք, որ «Սելթիկը» վերջին 7 մրցաշրջաններում 6 անգամ հաղթել է Լիգայի գավաթը։ Միայն 2020/21 մրցաշրջանում գավաթը բաժին հասավ մեկ այլ թիմի՝ «Սենթ Ջոնսթոունին»։