Ռաֆինյան վնասվածք է ստացել՝ բողոքելով «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջին խաղում փոխարինվելուց։
Փետրվարի 19-ին կայացած Լա Լիգայի 22-րդ տուրի «Կադիսի» հետ հանդիպմանը (2:0) եզրային հարձակվողը մեկնարկային կազմում չի եղել, սակայն խաղադաշտ է դուրս եկել 74-րդ րոպեին։ Հետո բոլորը ենթադրեցին, որ Չավին հանգստանալու հնարավորություն է տվել Ռաֆինյային «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղից առաջ։
Սակայն հարցը դա չէր. Ռաֆինյան վնասվածք ստացավ, երբ դժգոհություն հայտնեց ՄՅՈւ-ի դեմ առաջին խաղում փոխարինման պատճառով: Այդ խաղում բրազիլացին գոլի հեղինակ դարձավ ու գոլային փոխանցում կատարեց, իսկ 83-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Ֆերան Տորեսին։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, պահեստայինների նստարանին հասնելու ճանապարհին Ռաֆինյան խմիչքներով հարվածել է սառնարանին և դրանից հետո ցավ է զգացել ծնկի շրջանում։ Այդ պատճառով նա ոչ մի շանս չուներ հայտնվել «Բարսելոնայի» մեկնարկային կազմում «Կադիսի» դեմ խաղում:
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում «Բարսայի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։