Պիրս Մորգանը «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին հիշեցրել է Կրիշտիանու Ռոնալդուի ձեռքբերումները

Պիրս Մորգանը «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին հիշեցրել է Կրիշտիանու Ռոնալդուի ձեռքբերումները։

Պորտուգալացին և անգլիական ակումբը խզել են պայմանագիրն այն բանից հետո, երբ հարձակվողը սկանդալային հարցազրույց է տվել Մորգանին։

«Հիշեցում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր երկրպագուներին, ովքեր «շնորհակալություն» են հայտնում Ռոնալդուին՝ «ակումբը վարելու համար»։ Վերջին 10 տարում դուք չեք նվաճել Պրեմիեր լիգայի ոչ մի տիտղոս կամ Չեմպիոնների Լիգա:

Նույն ժամանակահատվածում Ռոնալդուն նվաճել է 4 Լա Լիգայի տիտղոս, 4 Չեմպիոնների Լիգա, Եվրո-2016 և 4 Ոսկե գնդակ։ Լռե՛ք»,- գրել է լրագրողը Twitter-ում։