Ալեքսանդր Գլեբը գնահատել է «Բարսելոնայի» հեռանալը Եվրոպա Լիգայից։
Կատալոնացիները փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում (առաջին խաղը՝ 2:2) պարտվեցին «Մանչեսթեր Յունայթեդին» (1:2):
«Այս խաղում ես գոլեր տեսա, բայց կարծում եմ, որ ցանկացած թոփ ակումբի համար վաղաժամ դուրս գալը եվրոպական մրցաշարում ձախողում է: Ամեն դեպքում, Չավին թիմ է կառուցում: Հիմա ֆուտբոլը հավասարվել է, դժվար է խաղալ որևէ մրցակցի դեմ: Հուսանք, որ այս ձախողումը նրանց ավելի կուժեղացնի»։