Ալեխանդրո Գառնաչոն հումոր է արել Պեդրիի հետ

Ալեխանդրո Գառնաչոն հումոր է արել Պեդրիի հետ «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։

Անգլիական ակումբը սեփական հարկի տակ հաղթեց 2։1 հաշվով ու Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի երկու հանդիպումների արդյունքում դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ։

Խաղից հետո Գառնաչոն լուսանկար է հրապարակել, որում կրկնել է վնասվածքի պատճառով խաղը բաց թողած Պեդրիի տոնը և գրել.«Մեծ թիմը շարունակեց»։