Լիսանդրո Մարտինեսը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից

Լիսանդրո Մարտինեսը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2:1)։

Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի երկու խաղերի արդյունքներով «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ։

«Մենք հավատացինք մինչև վերջ: Մենք նրանց ոչ մի գնդակ չտվեցինք։

Ես չեմ կարող կրկնել տեսախցիկի առաջ այն, ինչ ասել է Տեն Հագն ընդմիջմանը: Նա մեզ մեղադրեց, քանի որ թիմն այնքան սուր տեսք չուներ, որքան վերջին մի քանի հանդիպումներում։

«Բարսելոնան» բարդ մրցակից է, շատ լավ թիմ։ Գնդակին տիրելու դեպքում նրանք ստիպում են քեզ շատ վազել: Նրանք թիմում շատ փորձառու խաղացողներ ունեն։ Երբ վազում ես գնդակի հետևից, պետք է երկու անգամ ավելի շատ ջանք գործադրես:

Բարեբախտաբար, ամեն ինչ փոխվեց երկրորդ խաղակեսում»,- ESPN-ին ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը։