Պեպ Գվարդիոլան խոսել է այն մասին, որ Էրլինգ Հոլանդը բավականաչափ հաճախ չի ստանում գնդակը:
«Մանչեսթեր Սիթիի» մարզիչը ենթադրել է, որ հարձակվողը չի անում այնքան հպումներ, որքան կցանկանար, և երբեմն նրա վազքերը չեն նկատվում։
«Սա մեր մեղքն է։ Էրլինգը լավն է ամբողջ մրցաշրջանում: Խոսքը վազքի մասին չէ, հանդիպման ավարտից մեկ վայրկյան հետո գիտեմ՝ նա մասնակցե՞լ է խաղին, թե՞ ոչ։ Ինձ թվեր կամ ցուցանիշներ պետք չեն, երբ արդեն հաստատ գիտեմ։
Իհարկե, դա մեզնից է կախված։ Մենք պետք է մի փոքր ավելի հաճախ փնտրենք Հոլանդին:
Ոչինչ, եթե նա նեղանում է, ես էլ երբեմն նեղանում եմ, վստահ եմ, որ դու էլ երբեմն նեղանում ես քո կյանքում։ Երջանկությունը գերագնահատված է»,- ասել է Գվարդիոլան։