Կատալոնական «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պլանավորել է ֆուտբոլիստների խոշոր վաճառք։ Ակումբը պետք է կրճատեն իրենց աշխատավարձը մինչև 200 միլիոն եվրո, հաղորդում է El Nacional-ը:
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական գրանդի շարքերը կարող են լքել շատ ֆուտբոլիստներ, բացառությամբ վեց ֆուտբոլիստների, որոնց անունները տվել է թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը։ Անձեռնմխելիների ցուցակում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները՝ Ռոբերտ Լևանդովսկի, Ռոնալդ Արաուխոն, Պեդրին, Գավին, Ժյուլ Կունդեն և Անդրեաս Քրիստենսենը։
Նշենք, որ Իսպանիայի առաջնության 22 տուրից հետո «Բարսելոնան» առաջին տեղում է՝ մոտակա հետապնդողից առաջ անցնելով ութ միավորով։