Անգլիական «Լիվերպուլն» ամռանը կարող է բաժանվել բրազիլացի պաշտպան Ֆաբինյոյից։ Ինչպես հայտնում է The Mirror-ը, գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպը որոշել է թարմացնել կազմը, ինչի կապակցությամբ 30-ամյա Ֆաբինյոն ստիպված կլինի հեռանալ թիմից։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստն անգլիական ակումբում հանդես է գալիս 2018 թվականից, «Լիվերպուլը» նրա համար վճարեց 45 միլիոն եվրո, իսկ մեկ տարի անց բրազիլացին ակումբում դարձավ Չեմպիոնների Լիգայի հաղթող։
Նախկինում նա Եվրոպայում հանդես է եկել «Ռիո Ավե»-ի, «Մոնակոյի» (որտեղից տեղափոխվել է «Լիվերպուլ»), իսկ 2012/13 մրցաշրջանում նույնիսկ կարողացել է մեկ հանդիպում անցկացնել «Ռեալ»-ի կազմում։