«Բարսելոնան» Չավիի գլխավորությամբ վատագույն արդյունքն է գրանցել եվրագավաթներում

«Բարսելոնան» գլխավոր մարզիչ Չավիի գլխավորությամբ եվրագավաթների 16 խաղում հաղթել է ընդամենը 4 խաղում։ Թիմը մասնակցել է Չեմպիոնների լիգային և Եվրոպայի լիգային։

43-ամյա մասնագետը ակումբը գլխավորել է 2021 թվականի աշնանը։ Նրա գլխավորությամբ կատալոնացիները եվրոպական մրցաշարերում անցկացրել են 16 հանդիպում, վեց հանդիպումներում պարտվել են, չորս հաղթանակ են տարել և 6 անգամ ոչ-ոքի են խաղացել։

Եվրոպա Լիգայի վերջին խաղում «Բարսելոնան» չկարողացավ հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին» (1:2) և լքեց մրցաշարը։

Իսպանիայի առաջնությունում կատալոնական թիմը 22 խաղում 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։