Մադրիդի «Ռեալին» առաջիկա հանդիպումներում չեն կարողանա օգնել պաշտպան Դավիդ Ալաբան ու հարձակվող Ռոդրիգո Գոեսը, հայտնում է մադրիդյան թիմի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստները վնասվածք են ստացել Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Լիվերպուլի» դեմ խաղում (5:2):
Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 30-ամյա ավստրիացու մոտ ախտորոշվել է աջ ոտքի երկգլուխ մկան ջլի դիստալ կցման վնասվածք։ 22-ամյա բրազիլացու մոտ ախտորոշվել է պիրիֆորմիս մկանի վնասվածք։
Հաղորդվում է, որ Ալաբան կկարողանա ապաքինվել մեկ ամսվա ընթացքում։ Ռոդրիգոն խաղադաշտ կվերադառնա մոտ 10 օրից։ Ֆուտբոլիստները բաց կթողնեն «Բարսելոնայի» և Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ հանդիպումները Լա Լիգայում։