«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը պատմել է ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապպեի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին իր մտքերը։
«Երկուսն էլ հիանալի ֆուտբոլիստներ են: Բայց Հոլանդին թիմ է պետք, որպեսզի նրա համար հնարավորություններ ստեղծի:
Մբապպեին նույնպես թիմակիցներ են պետք, բայց նա կարող է իր համար շանսեր ստեղծել, միայնակ վճռել խաղի ելքը։ Ես ընտրում եմ Մբապպեին»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերումDaily Mail-ը: