Իլկայ Գյունդողանը ամփոփել է «ՌԲ Լայպցիգի» դեմ հանդիպումը

Իլկայ Գյունդողանը բարձր է գնահատել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» ոչ-ոքին «Լայպցիգի» դեմ (1:1)։

«Մենք ավելի շատ պահեր ստեղծեցինք, կարող էինք հանդիպման ճակատագիրը վճռել նույնիսկ ընդմիջումից առաջ: Գոհ եմ խաղից, ինչը չի կարելի ասել արդյունքի մասին։

Գիտեինք, որ ընդմիջումից հետո «Լայպցիգը» բարելավվելու է խաղը։ Նրանք հաստատ չեն կարող բավարարվել առաջին խաղակեսով։ Մենք հասկանում էինք, որ նրանք կփորձեն ավելի շատ գրոհել, բայց նրանք իրենք սկսեցին կորցնել գնդակը պաշտպանությունից գրոհ անցնելիս և գնդակ բաց թողեցին»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը։