Ա Սերիայի բոլոր թիմերը հաղթանակներով սկսեցին իրենց փլեյ-օֆֆը Չեմպիոնների Լիգայում

Ա Սերիայի թիմերը հաղթանակներով սկսեցին իրենց փլեյ-օֆֆը Չեմպիոնների Լիգայում։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղերում «Միլանը» հաղթեց «Թոթենհեմին» (1:0), «Նապոլին»՝ «Այնթրախտին» (2:0), իսկ «Ինտերը»՝ «Պորտուին» (1:0):

Մրցաշարի պատմության մեջ երբեք երեք իտալական ակումբներ չեն կարողացել միաժամանակ հաղթել փլեյ-օֆֆի նույն փուլի առաջին խաղերում:

Պրեմիեր Լիգայի ակումբները, ընդհակառակը, չկարողացան անգամ մեկ անգամ հաղթել։ «Չելսին» պարտվեց «Բորուսիային» (0:1), «Թոթենհեմը»՝ «Միլանին» (0:1), «Լիվերպուլը» պարտվեց «Ռեալին» (2:5), իսկ «Մանչեսթեր Սիթին» և «ՌԲ Լայպցիգը» ոչ-ոքի են ավարտել հանդիպումը (1:1): Նման բան չի եղել 2014/15 մրցաշրջանից հետո։ Այդ մրցաշրջանում «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» մնացին առանց հաղթանակների 1/8 եզրափակչի առաջին հանդիպումներում։