Պեպ Գվարդիոլան ոչ մի փոփոխություն չի կատարել «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղում

Պեպ Գվարդիոլան ոչ մի փոփոխություն չի կատարել «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղում:

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղը  «Ռեդ Բուլ Արենայում» ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Հանդիպման ընթացքում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը ոչ մի փոփոխություն չի կատարել։ Գվարդիոլայի գլխավորությամբ «քաղաքայինների» համար սա առաջին հանդիպումն էր Չեմպիոնների Լիգայում, որն անցավ առանց փոխարինման։

Նրա գործընկեր Մարկո Ռոզեն հանդիպման ժամանակ խաղադաշտ մտցրեց 5 նոր խաղացողների։

Վերջին թիմը, որը Չեմպիոնների Լիգայի խաղ է անցկացրել առանց փոխարինման, եղել է «Մանչեսթեր Յունայթեդը» 2018 թվականի հոկտեմբերին «Յուվենտուսի» դեմ (0-1):