Սամիր Նասրին խոսել է Կիլիան Մբապպեի խաղի մասին

Սամիր Նասրին խոսել է Կիլիան Մբապպեի խաղի մասին։

«Նախկինում այդպես չէի մտածում, բայց Մբապեի հետ, եթե նա լավ մարզավիճակում է, Փարիզը կարող է հաղթել ցանկացածին և կարող է շրջել ցանկացած իրավիճակ։ Արգենտինայի դեմ խաղում նա քիչ էր մնում հաղթեր աշխարհի առաջնությունը, նրան չի վախեցնի «Բավարիայի» պաշտպանությունը։ Նա վերևում է:

Այս պահին նա աշխարհում միակ խաղացողն է, ով ակնածանք է առաջացնում հանդիսատեսին, երբ դիպչում է գնդակին: Նրանք զգում են, որ կարող է ինչ-որ բան պատահել: Բայց հուսով եմ, որ «Մարսելի» դեմ ոչինչ չի պատահի, երբ նա դիպչի գնդակին»,- Canal+-ին ասել է «Մանչեսթեր Սիթիի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը։