Էմիլիանո Մարտինեսը խոսել է իր կարիերայի մասին

Էմիլիանո Մարտինեսը հայտարարել է, որ գոհ է իր կարիերայից։

-Քո կարիերայի ո՞ր փուլում ես։

-Շատ երիտասարդ տարիքում ես եկա աշխարհի ամենամեծ ակումբներից մեկը (16 տարեկանում Մարտինեսը լքեց Արգենտինան և միացավ «Արսենալին»): Ես ցանկանում էի հաջող կարիերա ունենալ և դառնալ Արգենտինայի հավաքականի հիմնական դարպասապահը։

Արդյունքում ես թիմային մակարդակով ամեն ինչ նվաճեցի բոլոր ժամանակների լավագույն խաղացողի կողքին։ Նա միակ տղան է, ով արեց դա։ Ոչ ոք չարեց այն, ինչ արեց Մեսսին։

Իհարկե, ես արդեն շնորհակալ եմ, որ իմ կարիերան այսպես է ստացվել։ Ճանապարհիս խոչընդոտներ կային, բայց ես բավականաչափ ուժեղ էի՝ դրանց միջով անցնելու համար: Հաջողության հասա ընտանիքիս և հոգեբաններիս շնորհիվ։ Ես երախտապարտ եմ, որ այն դարպասապահն եմ, որն այսօր եմ»,- ասել է «Ասթոն Վիլլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահը:

Հավաքականի հետ Մարտինեսը հաղթել է Աշխարհի, Ամերիկայի գավաթի և Ֆինալիսիմայի գավաթներւը։ Նա «Արսենալի» հետ երեք անգամ նվաճել է նաև Անգլիայի գավաթը և Անգլիայի Սուպերգավաթը։

Էմիլիանոն ճանաչվել է Արգենտինայի 2021 թվականի Կոպա Ամերիկայի և 2022 թվականի աշխարհի առաջնության լավագույն դարպասապահ։