Սիմեոնե Ինձագին խոսել է «Պորտուի» դեմ խաղի մասին

Սիմոնե Ինձագին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Պորտուի» դեմ խաղից առաջ խոսել է հանդիպման մասին։

«1/8 եզրափակիչի մեկնարկից առաջ մենք լի ենք վստահությամբ։ Դա անհավանական ճանապարհորդություն էր: Մենք դուրս եկանք ամենադժվար խմբից։ Թղթի վրա ֆավորիտներն էին «Բավարիան» և «Բարսելոնան», սակայն մենք դուրս եկանք խմբից։

Սերժիու Կոնսեյսաուն «Պորտուին» լավ թիմ սարքեց: Սա շատ ուժեղ թիմ է։

Մեկնարկային կազմը դեռ որոշված ​​չէ։ Կասկածներ կան ոչ միայն հարձակման, այլև կիսապաշտպանության ու պաշտպանությունան գոտիներում։ Մարզչի գործն է ընտրել կազմ՝ հիմնվելով այդ պահին լավագույնների վրա»,- ասել է Ինտերի գլխավոր մարզիչը: