Սերդար Ազմունի գործակալը գնահատել է նրա՝ Ռուսաստանի առաջնություն վերադառնալու հավանականությունը։
Նախկինում «Բայերի» հարձակվողը հանդես է եկել «Զենիթում», «Ռոստովում» և «Ռուբինում»:
-Կոնկրետ առաջարկներ եղե՞լ են Ռուսաստանից։
– Կոնկրետ առաջարկներ չեն եղել։ Բայց Ռուսաստանից շատ ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերել Սերդարի նկատմամբ։
-Շատ, քանի՞սը:
– Երեք ակումբ։ Ես չեմ կարող նրանց անուններ տալ, բայց դա այնքան էլ դժվար չէ կռահել (հավանաբար, խոսքը «Զենիթի», «Սոչիի» և «Լոկոմոտիվի» մասին է՝ ըստ Sports.ru-ի):
– Հնարավո՞ր է ամառը տեղափոխություն Ռուսաստան:
-Հնարավոր է, այո՛: Տեսնենք, թե Ազմունն ինչպես է խաղում մինչև ամառ, քանի րոպե է ստանում «Լևերկուզենում»։ Բայց անցումը միշտ էլ հնարավոր է»,- ասել է Արման Դուրնը։