Յուրգեն Կլոպը «Ռեալի» դեմ իր վերջին 5 խաղերից 4-ում պարտվել է։
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մադրիդի Ռեալը» հաղթեց «Լիվերպուլին» (2։5):
Այսպիսով, գերմանացի մարզիչը 2014 թվականի ապրիլից չի կարողանում հաղթել «Ռեալ Մադրիդին»։ Վերջին անգամ հաղթանակ տարել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ (2:0):
Այդ ժամանակից ի վեր Կլոպը չորս անգամ պարտվել է «Ռեալին», այդ թվում՝ երկու Չեմպիոնների Լիգայի եզրափակիչներում (1-3, 1-3, 0-1, 2-5), ինչպես նաև մեկ ոչ-ոքի է խաղացել (0-0):
Ինչ վերաբերում է «Մադրիդի Ռեալի» մարզիչ Կառլո Անչելոտտիին, ապա նա երեք անգամ անընդմեջ հաղթեց Կլոպին։ Իսկ ընդհանուր առմամբ նրանց դիմակայությունում իտալացին տարել է 6 հաղթանակ, գերմանացին՝ 3, ևս երեք խաղ էլ ոչ-ոքի է եղել։