Կարիմ Բենզեման մեկնաբանել է «Մադրիդի Ռեալի»՝ «Լիվերպուլի» նկատմամբ 2։5 հաշվով հաղթանակը։
«Մեզ համար կարևոր երեկո էր, ես ցանկանում եմ այս հանդիպումը նվիրել մեր պատվավոր նախագահ Ամանսիոյին։ Այս հաղթանակը նրա համար է։
Մենք ցանկանում էինք գեղեցիկ խաղ ցուցադրել բոլորի համար: Բավականին վատ սկսեցինք, գիտեինք, որ «Լիվերպուլն» ու երկրպագուները խանգարելու են, բայց մեկնարկային 15 րոպեից հետո տեսանք իսկական «Ռեալին»։
Շնորհակալություն «Լիվերպուլի» երկրպագուներին ծափերի համար, բայց նաև մեծ շնորհակալություն մեր երկրպագուներին, քանի որ նրանք մեր 12-րդ համարն են։
Այս մրցաշրջանում ես շատ չեմ խաղացել, բայց պետք է օգնեմ թիմին գոլերով և գոլային փոխանցումներով: Վնասվածքից հետո միշտ դժվար է բարձր մակարդակի հասնելը։ Ես լավ խաղացի։
Ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել։ Մեզ ևս մեկ հիանալի խաղ է սպասվում «Բեռնաբեուում»,- ասել է մադրիդցիների հարձակվողը: