Յուրգեն Կլոպը ամփոփել է «Ռեալից» կրած պարտությունը

Յուրգեն Կլոպն ամփոփել է Չեմպիոնների Լիգայի «Լիվերպուլ» – «Ռեալ» Մադրիդ հանդիպումը (2:5).

«Մեկնարկը հիանալի էր: Դա մեր էությունն էր։ Կատարյալ էր, մենք այդպես էինք ուզում խաղալ։ Ամբողջ առաջին խաղակեսը լավ էր՝ բաց թողած գոլերից բացի։

Առաջին բաց թողած գոլը՝ մենք մի փոքր պասիվացանք, չհետևեցինք նրանց։ Երկրորդ գոլը սխալից էր։ Դա չպետք է տեղի ունենար։

Հետո հաշիվը դարձավ 2:3, ինչն այնքան էլ լավ չէր հակագրոհների վրա լավ խաղացող թիմի դեմ։ Այլևս չկարողացանք հաղթահարել արգելքը:

Պետք էր խաղալ ամբողջ 95 րոպեն, ինչպես առաջին խաղակեսում, բայց պետք էր վերադարձնել առաջին կեսի թափը։

Մենք կգնանք Մադրիդ և ֆուտբոլ կխաղանք։ Սա մեծ մարտահրավեր կլինի: Բայց նախ մենք պետք է խաղանք Պրեմիեր Լիգայում և համոզվենք, որ մենք դասեր քաղում ենք այս խաղից»,- ասել է «Լիվերպուլի» մարզիչը: