Նեյմարը հույս ունի, որ կարող է մասնակցել «Բավարիայի» դեմ հանդիպմանը

Նեյմարը հույս ունի վերականգնվել «Բավարիայի» դեմ պատասխան խաղից առաջ:

ՊՍԺ-ի հարձակվողը կոճի վնասվածք է ստացել Լիգա 1-ի 24-րդ տուրի՝ «Լիլի» դեմ խաղում (4։3):

Սպասվում է, որ ապաքինումը կտևի մոտ երեք շաբաթ, և բրազիլացու մասնակցությունը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիայի» դեմ պատասխան խաղին քիչ հավանական է թվում:

Սակայն, ըստ L’Équipe-ի, Նեյմարը մտադիր է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի արագ վերականգնվի ու պատրաստ լինի հանդիպմանը։ Հաղորդվում է, որ բրազիլացին ցանկանում է ցույց տալ, որ մրցաշրջանի առաջին հատվածը «մարզում» չէր։