Դուշան Վլահովիչը ձմռանը կարող էր հայտնվել ԱՊԼ-ում

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը 80 միլիոն եվրոյի դիմաց կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն Թուրինյան ակումբը պահանջել է 120 միլիոն եվրո:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։