«Ինտերը» դեռ չի բանակցում Ռոմելու Լուկակուին «Չելսիից» գնելու շուրջ

«Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուսիլիոն ասել է, որ ակումբը դեռ բանակցություններ չի վարում «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին գնելու շուրջ։

«Մենք չենք բանակցում Լուկակուի գործակալների հետ նրա ապագայի վերաբերյալ: Մենք ցանկանում ենք, որ նա կենտրոնանա աշխատանքի վրա։ Նա առաջադիմում է և մեզ շատ կօգնի»,- մարզական տնօրենի խոսքերգ մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Չելսիի» հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո: