Իկեր Կասիլյասն արձագանքել է Լա Լիգայում մրցավարության մասին Ժերար Պիկեի խոսքերին.
«Բարսելոնայի» նախկին պաշտպանն ասել է, որ «Բլաուգրանան» և «Ռեալը» միշտ վայելել են մրցավարների բարեհաճությունը։
“Ոչ-ոչ։ Մի թիմ կա, որին ոչ մի 11 մետրանոց չի նշանակել, ոչ մի կարմիր քարտ չի ստացել երկու տարվա ընթացքում։
Դա անհավանական է: Տիկի-տակայի պատճառով մրցակիցները չէին կարողանում հասնել ձեր տուգանային հրապարակ»,- ասել է «Ռեալի» նախկին դարպասապահը։