Սերխիո Ռամոսը խոսել է հանդիպումների արդյունքների վրա Լիոնել Մեսսիի ազդեցության մասին։
Լիգա 1-ի 24-րդ տուրի՝ «Լիլի» դեմ խաղում (4:3) ՊՍԺ-ի հարձակվողը խփեց հաղթական գոլը՝ 95-րդ րոպեին իրացնելով տուգանային հարվածը։
«Մեսսին այլևս ինձ չի զարմացնում։ «Բարսայում» նա սովոր էր խաղերի ելքը որոշել այնպես, ինչպես անում է այսօր:
Ես ուրախ եմ, որ նա այժմ իմ թիմում է»,- Amazon Prime-ին ասել է ՊՍԺ-ի պաշտպանը: