Յուրգեն Կլոպը խոսել է Վինիսիուս Ժունիորի նկատմամբ ռասիզմի մասին։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում «Լիվերպուլի» գլխավոր մարզչին հարցրել են, թե իր կարծիքով Վինիսիուսի խաղաոճը կարող է վտանգներ առաջացնել իր թիմի դեմ։
«Այն, ինչ նա անում է խաղադաշտում, կարող է հանգեցնել դրան: Աշխարհում ոչինչ չի կարող արդարացնել սա։ Պատկերացրեք, եթե ես ասեմ՝ այո, դա լրիվ խելագարություն կլիներ։
Նա համաշխարհային կարգի խաղացող է։ Նրան չի կարելի մենակ թողնել մեկը մեկի դեմ իրավիճակներում:
Այդ երեկո (2021/22 Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալը» հաղթեց «Լիվերպուլին» 1:0 հաշվով, Վինիսիուսը խփեց միակ գոլը) նա իսկապես երիտասարդ էր, և նրան չէր զարմացնում խաղի ընթացքը։
Նա այնտեղ էր վճռորոշ պահին, և ես վստահ եմ, որ դա նրան արդեն իսկ դարձնում է «Ռեալի» լեգենդը շատ երիտասարդ տարիքում: Հուսով եմ, որ նա չի անհանգստանա, որ հիմարներն ինչ-որ բաներ ասեն իր մասին»,- ասել է Կլոպը։