Թեմմի Աբրահամն ամռանը կարող է հեռանալ թիմից

«Ռոմայի» հարձակվող Թեմմի Աբրահամն ամռանը կարող է հեռանալ թիմից, հայտնում է Calciomercatoweb-ը։

Աղբյուրի համաձայն, հռոմեական ակումբը պատրաստ կլինի վաճառել 25-ամյա ֆուտբոլիստին 80 միլիոն եվրոյի դիմաց:

Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ընթացիկ մրցաշրջանում Թեմմի Աբրահամը «Ռոմայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։