Յուրգեն Կլոպ. «Պետք է վրեժ լուծենք «Ռեալից»»

Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի Մադրիդի «Ռեալի» դեմ առաջին հանդիպման նախօրեին «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի բացառել, որ թիմի հարձակվող Դարվին Նունյեսը, ով ավելի վաղ վնասվածք էր ստացել, կկարողանա մասնակցել հանդիպմանը:

«Տեսնենք, թե Նունյեզը ինչպես կդիմանա ցավին, հետո որոշում կկայացնենք:

Սա հիանալի շանս է, որպեսզի վրեժ լուծենք «Ռեալից» եզրափակչում պարտության համար», – Կլոպի խոսքերը մեջբերում է Bild-ը: