Երկու գերակումբ կպայքարեն Հակիմ Զիեշի տրանսֆերի համար

«Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը կարող է հեռանալ ակումբից այս ամառ, հայտնում է Fichajes-ը:

Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա մարոկկացու տրանսֆերը հավակնում է գնել Մյունխենի «Բավարիան», որը ֆուտբոլիստի համար կպայքարի ՊՍԺ-ի հետ։

Ավելի վաղ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լուիս Կամպուշը մեղադրել էր «Չելսիին» Զիեշի ձմեռային տրանսֆերը խափանելու մեջ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 20 միլիոն եվրո: