Դարպասապահ Դավիդ Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 180 անգամ անառիկ է պահել դարպասը։
Ակումբը հաղորդագրություն է հրապարակել, որում նշել է, որ իսպանացին Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում բաց չի թողել «Լեսթերից» և կրկնել է Պետեր Շմեյխելի ռեկորդը։
Պրեմիեր Լիգայում դարպասապահն ունի 140 անառիկ հանդիպում, ընթացիկ առաջնությունում՝ 10։
Դե Խեան «Յունայթեդի» կազմում անցկացրել է 521 հանդիպում 2011 թվականին Մադրիդի «Ատլետիկոյին» միանալուց հետո։ Սա թիմի պատմության տասներորդ ցուցանիշն է։
Փետրվարի 12-ին հրապարակվել է Sky Sports-ի վիճակագրությունը, որում Դե Խեան ու Շմեյխելը 178 հանդիպում են գրանցել՝ առանց գոլ բաց թողնելու։