Մասիմիլիանո Ալեգրի․ «Վաստակեցինք 47 միավոր, ըստ աղյուսակի՝ 32․ 7-րդ տեղում ենք»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամփոփել է «Սպեցիայի» դեմ հանդիպումը (2:0):

«Առաջին խաղակեսը վատ էր, բայց ընդմիջումից հետո մենք ավելի լավ խաղացինք, և Քինը կարող էր ևս մեկ գոլ խփել: Իսկ երբ Դի Մարիան դուրս եկավ, բոլորն իրենց ավելի հանգիստ էին զգում: Նա այդպիսի հմտություն և փորձ ունի։

Ֆուտբոլը տարօրինակ բան է։ Պարադոքսալ է, որ այսօր մեր դարպասին ավելի հաճախ էին հարվածում, քան «Նանտի» դեմ խաղում (1:1): Պետք է շնորհավորել Պերինին իր խաղի համար, հատկապես Յասիի հարվածից հետո ակնառու սեյվի համար։

Վաստակեցինք 47 միավոր, ըստ աղյուսակի՝ 32, 7-րդ տեղում ենք։ Մենք պետք է շարունակենք այս ճանապարհը։

Մենք չէինք սպասում, որ «Սպեցիան» կխաղա չորս պաշտպաններով, դա անակնկալի բերեց մեզ: Պետք էր ավելի հանգիստ աշխատել գնդակի հետ։ Եվ այս առումով Դի Մարիան տարբերվում է մնացածից։

Երբևէ տեսե՞լ եք, որ չեմպիոնները հիստերիկ, ոգևորված են պահում գնդակը: Ես ոչ, թեև շատ չեմպիոններ եմ մարզել։ Մտքի խաղաղությունը գալիս է փորձի և հմտության հետ»,- ասել է Ալեգրին DAZN-ին: