Բրազիլացի պաշտպան Մարսելոն հեռացել է «Օլիմպիակոսից»։
Կողմերը խզել են սեպտեմբերի սկզբին կնքված պայմանագիրը։
««Օլիմպիակոսի» ողջ ընտանիքը շնորհակալություն է հայտնում Մարսելոյին համագործակցության և ԼԵԳԵՆԴԻ ներկայության համար: Ժամանակը կարճ էր, բայց բավական էր՝ հավերժական կապեր ստեղծելու համար: Նա գիտի, որ Հունաստանում՝ Պիրեոսում, նա միշտ ընկերներ կունենա»,- ասվում է «Օլիմպիակոսի» հայտարարությունում:
Բրազիլացին թիմի կազմում անցկացրել է 10 հանդիպում: