Բրիտանացի միլիարդատեր ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»

Բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու առաջարկ է արել, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն, 70-ամյա Ռեթքլիֆը Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդն է։ Նրան է պատկանում INEOS նավթային ընկերությունը։

Հաղորդվում է, որ Ռաթքլիֆը վարձել է Ուոլ Սթրիթի խոշորագույն ներդրումային բանկերից երկուսին` JPMorgan-ին և Goldman Sachs-ին, որպեսզի գնահատեն ռիսկերը և նրան խորհուրդ տան իր առաջարկի վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կատարի շեյխ Ջասիմ բեն Ջաբեր Ալ Թանին, ով 4,5 միլիարդ ֆունտ է առաջարկել, պատրաստ է պայքարել «Մանչեսթեր Յունայթեդի» գնման համար։