Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ժոաւ Ֆելիշը 2022 թվականի հունվարին կարող է հայտնվել կատալոնական «Բարսելոնայում»: Ինչպես հաղորդում է Sport-ը, ակումբը համաձայնության են եկել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ 70 միլիոն եվրո տրանսֆերային արժեքի շուրջ:
Աղբյուրի համաձայն, սակայն գործարքը չկայացավ, քանի որ «Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով չէր կարողանա գրանցել ֆուտբոլիստին: Հիշեցնենք, որ Ֆելիշը վերջերս վարձավճարով միացավ Մադրիդի «Ատլետիկոյից» Լոնդոնի «Չելսի», որի կազմում արդեն խփել էր իր դեբյուտային գոլը:
Խոսակցություններ կան, որ եթե «թոշակառուները» ցանկանան մշտական հիմունքներով գնել պորտուգալացուն, ապա դա կարժենա 120-130 միլիոն եվրոյի սահմաններում։