Կատալոնական «Բարսելոնան» ամռանը ցանկանում է գնել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվային։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Սիլվան մնում է «Բարսելոնայի» ղեկավարության մասնավորապես գլխավոր մարզիչ Չավիի տրանսֆերային առաջնահերթությունը:
Նախկինում «Մանչեսթեր Սիթին» ֆուտբոլիստի համար պահանջել էր 100 միլիոն եվրո, ինչն անհնարին դարձրեց գործարքը ակումբի համար ֆինանսական խնդիրների պատճառով։