«Նապոլիի» հարձակման գծի առաջատար Վիկտոր Օսիմհենը գրավել է «Սասուոլոյի» դարպասը Իտալիայի առաջնության 23-րդ տուրի խաղում։ Այս խաղում նեապոլիտանական թիմը 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նիգերիացի հարձակվողի համար այս գնդակը 100-րդն էր իր կարիերայում։ Այս ցուցանիշին հասնելու համար աֆրիկացուն անհրաժեշտ է եղել անցկացնել 197 հանդիպում:
Հարկ է նշել, որ Օսիմհենը 100 գոլով ավելի արագ է խփել, քան Լիոնել Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն։ Արգենտինացուն դրա համար անհրաժեշտ է եղել 210 հանդիպում, իսկ պորտուգալացուն՝ 301։