«Բարսելոնան» մեղադրվում է «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոյի տեղափոխության հետկապված խարդախության մեջ, հայտնում է AS-ը։
Իսպանական չորրորդ դիվիզիոնի «Ունիոն Ադարվե» ակումբը բողոք է ներկայացրել ՖԻՖԱ–ի վեճերի լուծման պալատ՝ 2022 թվականի ամռանը պաշտպանի անվճար տրանսֆերի պատճառով։
Մադրիդյան թիմը կատալոնացիներին մեղադրում է տրանսֆերի ժամանակ խախտումների մեջ և պնդում, որ իրականում «Բարսելոնան» և «Չելսին» փոխանակվել են ֆուտբոլիստներով՝ հարձակվող Պյեր–Էմերիկ Օբամեյանգը՝ Մարկոս Ալոնսոյի և ևս 12 միլիոն եվրոյի դիմաց։