Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել դի Մարիան մոտ ժամանակներս չի տեղափոխվի «Գալաթասարայ»։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի կարծիքով՝ արգենտինացին «Գալաթասարայի» ճամբարում չի լինի մինչև Թուրքիայում տրանսֆերային պատուհանի ավարտը:
Աղբյուրի համաձայն՝ Դի Մարիան վճռական է տրամադրված մնալ «Յուվենտուսում» առնվազն մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Նշենք, որ հավանական է, որ ֆուտբոլիստը ամռանը կհեռանա թիմից՝ ազատ գործակալի կարգավիճակով: