ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն բացատրել է իր թիմի պաշտպանողական մոտեցումը «Բավարիայի» դեմ խաղում:
«Խաղի պլանը պայմանավորված էր մեր ձեռքի տակ եղած ռեսուրսներով: Ստեղծված հանգամանքներում ես այլ տարբերակ չէի տեսնում, քան փորձել պահել «Բավարիային» մինչև Մբապպեն խաղադաշտ դուրս գա:
Մենք պետք է հարձակվողական, բայց արդյունավետ ֆուտբոլ խաղանք»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գալտիեն