Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հասկացնել է տվել, որ իր թիմը դեռ չի մտածում Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի՝ «Լիվերպուլի» դեմ առաջին խաղի մասին։
«Սերուցքայինները» կենտրոնացած են «Օսասունայի» հետ հաջորդ հանդիպման վրա, որը կկայանա Իսպանիայի առաջնության շրջանակներում։
«Այս պահին մենք չենք մտածում «Լիվերպուլի» դեմ խաղի մասին, այլ կենտրոնացած ենք «Օսասունայի» հետ խաղի վրա», – մարզչի խոսքերը մեջբերում է AS-ը: