Իրավապահները հետաքննում են «Բարսելոնայի» վճարումները մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահին։
Լա Լիգայի նախագահը վստահեցրել է, որ ոչ-մի պատժամիջոց չի կարող կիրառվել:
«Սպորտային պատժամիջոցները հնարավոր չեն, քանի որ վաղեմության ժամկետը լրացել է», – Տեբասի խոսքերը մեջբերում է MD-ն:
Նշենք, որ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ կատալոնական ակումբը կարող է նույնիսկ հեռացվել Լա Լիգայից, եթե պարզվի, որ ակումբը կաշառել է մրցավարներին: