Արին ռուսներին ու բրազիլացիներին եղբայրներ է համարում։
Այս միտքն է հայտնել «Սպարտակի», «Կրասնոդարի», «Լոկոմոտիվի» նախկին հարձակվողը՝ խոսելով Բրազիլիայի ու Ռուսաստանի հավաքականների հնարավոր ընկերական հանդիպման մասին։
«Բրազիլիայի հավաքականը միանշանակ կհամաձայնի խաղալ Ռուսաստանի հետ: Բրազիլիայում ռուսների նկատմամբ լավ վերաբերմունք կա, բացասական վերաբերմունք չկա, բոլորը հիմնականում սիրում են այդ երկիրը։
Ես բազմիցս տեսել եմ Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի ելույթը, նա աջակցում է ռուս ժողովրդին և Ռուսաստանի նախագահին: Մեր երկրները լավ հարաբերություններ ունեն։ Բրազիլացիներն ու ռուսները նման են. ռուսները, սակայն, մի փոքր փակ ժողովուրդ են, իսկ մենք ավելի բաց ենք։ Ընդհանուր առմամբ համաձայն եմ այն կարծիքն, որ բրազիլացիներն ու ռուսները եղբայրներ են։
Եթե հանդիպում լինի Բրազիլիայի և Ռուսաստանի հավաքականների միջև, ապա Կարպինի թիմը, կարծում եմ, հաղթելու լավ հնարավորություն կունենա»,- ասել է Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացողը: