Մասիմիլիանո Ալեգրի. «Ֆրանսիայում պետք է անցնենք հաջորդ փուլ»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամփոփել է «Նանտի» դեմ հանդիպման արդյունքները։ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի 1-ին խաղն ավարտվեց ոչ-ոքի (1:1):

«Ցավում եմ, քանի որ սա ֆուտբոլ է: Պետք է Ֆրանսիայում անցնենք հաջորդ փուլ. 1:0-ից հետո մենք քնեցինք։

Հավասարեցնելուց հետո մենք երկու լավ հնարավորություն ունեցանք: Չէինք կարծում, որ պատասխան գնդակ կընդունենք, բայց պետք է ընդունենք դա։

Առաջին խաղակեսում ամբողջ թիմը լավ խաղաց։ Մենք կարող էինք ավելի լավ գործել տուգանայինի մոտ, իսկ երկրորդ խաղակեսում կարող էինք ավելի լավը դարձնել խաղը։

Սա առաջին դեպքն էր, երբ մրցավարը գնում էր VAR-ի մոտ (11 մետրանոցը ստուգելու) և հետո նման դրվագում խախտում է նշանակում: Ինչ-որ բան նորմալ չէ»,- ասել է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչը։