«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգայի այլ ակումբ։
Ինչպես հայտնում է ESPN-ը, նոր պայմանագրի շուրջ կողմերի բանակցությունները խնդիրներ են ունեցել, և վերջին ամիսներին հնարավոր չի եղել նկատելի առաջընթաց գրանցել։ Խոչընդոտներից մեկն էլ անգլիացու դժկամությունն է երկարաժամկետ պայմանագիր կնքելու հարցում։ Բացի այդ, նա պահանջում է աշխատավարձի զգալի բարձրացում։
Իրավիճակին հետևում են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը», ինչպես նաև «Յուվենտուսը»:
Ընթացիկ մրցաշրջանում Մաունթը Պրեմիեր լիգայում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։