ՊՍԺ-ն ևս մեկ փորձ կկատարի թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններ վարելու, հայտնում է RMC Sport-ը: 35-ամյա արգենտինացու ներկայացուցիչների և ակումբի ղեկավարության միջև արդեն կայացել է հանդիպում, որը հաջողության չի հանգեցրել։
Սակայն ֆուտբոլիստի շրջապատը ներկայումս կապի մեջ է միայն մեկ ակումբի՝ ՊՍԺ-ի հետ: Առաջիկա օրերին կողմերը նոր հանդիպում կանցկացնեն։
Լիոնել Մեսսիի գործող պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։
Այս մրցաշրջանում հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 26 խաղում բոլոր մրցաշարերում խփել է 15 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում: