Գրեհեմ Փոթերն արձագանքել է Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությանը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Չելսին» արտագնա խաղում պարտվել է 0:1 հաշվով ։ Նրանք չորս խաղ անընդմեջ չեն հաղթել:
«Մենք գոլ բաց թողեցինք հակագրոհից՝ անկյունայինից հետո, թեև մոտ էինք ինքներս գոլ խփելուն: Նրանք մեզ բացեցին։ Դա հիասթափեցնող է, մենք պետք է ավելի լավ խաղայինք:
Բացի այդ պահից, մենք իսկապես լավ խաղացինք, պարզապես պետք էր գոլ խփել։ Շատ հզոր ելույթ էր հատկապես երկրորդ խաղակեսում։ Մենք բազմաթիվ գոլային պահեր ենք ստեղծել։ Բայց բաց թողած գոլն ինձ հունից հանեց։
Կարծում եմ, որ մենք գերիշխում էինք երկրորդ խաղակեսում։ Ինչ վերաբերում է դիմակայությանը, ապա այժմ դադար է. մենք պետք է վերակառուցենք թիմը:
Երևում էր երկրպագուների արձագանքը։ Նրանք շատ դրական էին տրամադրված, տեսան թիմի խաղը և մեզ ֆանտաստիկ դիմավորեցին:
Մենք թիմով առաջադիմում ենք, շատ դրական բաներ ենք տեսնում։ Մի փոքր հաջողություն միշտ պետք է, բայց չես կարող նստել ու սպասել դրան, պետք է շարունակել աշխատել։ Տղաները հիանալի աշխատանք են կատարում, բայց մենք այս պահին դեռ տանջվում ենք»,- ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչը BT Sport-ին։