Եվրոպական գրանդները հետաքրքրվում են ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին այս ամռանը կարող է տեղափոխվել եվրոպական հզոր ակումբ:

Դեկտեմբերին ֆուտբոլիստի նախկին գործակալը հայտնեց, որ խաղացողը պատրաստ է ևս մեկ տարի անցկացնել Բունդեսլիգայի ակումբում, սակայն ֆրանսիացի հարձակվողը վերջերս փոխեց իր գործակալին, և իրավիճակը փոխվեց:

Ռանդալի նոր ներկայացուցիչը Մուսա Սիսոկոն է, ով աշխատում է նաև «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի հետ։ Նա շփումներ ունի Եվրոպայի թոփ ակումբների հետ։ Իսկ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», ամենայն հավանականությամբ, կհամաձայնի վաճառել ֆուտբոլիստին, եթե ստանա 100 միլիոն եվրոյի առաջարկ:

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը» պետք է առաջարկ անեն Կոլո-Մուանիի համար այս ամռանը, հայտնում է Sport Bild-ը: Բացի այդ, վերջին շաբաթներին ՊՍԺ-ն ու Մադրիդի «Ռեալը» մտածում էին հարձակման գիծն ուժեղացնելու մասին։

Այս մրցաշրջանում Կոլո-Մուանին մրցաշրջանի 28 խաղում վաստակել է 14 գոլ և կատարել է 12 գոլային փոխանցում։