«Չելսին» ցանկանում է ամռանը գնել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, չնայած լոնդոնյան թիմը վերջին երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում 600 մլն ֆունտ է ծախսել, ակումբը չի հրաժարվել 19-ամյա կիսապաշտպանից:
«Չելսին» խոստովանում է, որ Բելինգհեմի համար պայքարում ֆավորիտների թվում չէ, Նրանով հետաքրքված են նաև «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը»։
Հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու հնարավոր ձախողումն էլ ավելի է բարդացնում լոնդոնցիների գործը, սակայն այս ամենը չի կանգնեցնի «Չելսիին»։ Ամռանը ակումբն ամեն ինչ կանի՝ Ջուդի համար պայքարին մասնակցելու համար։
«Չելսիի» համասեփականատերեր Թոդ Բոուլին և Բեհդադ Էգբալին ակումբը գնելուց հետո կապ հաստատեցին Բելինգհեմի ներկայացուցիչների հետ:
Եթե նրանք չկարողանան նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր, ամռանը «Չելսին» կարող է ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրների առաջ կանգնել:
Բելինգհեմի տրանսֆերը գնահատվում է մոտ 100 մլն ֆունտ: Սպասվում է, որ նոր ակումբի հետ պայմանագրով կիսապաշտպանը շաբաթական ավելի քան 200 հազար ֆունտ ստերլինգ կստանա։